Բաժին. Տնտեսական

Ֆինանսների նախարարությունը մրցույթ է հայտարարել հարկային ծառայության թափուր պաշտոնների համար

ՀՀ ֆինանսների նախարարությունը բաց և փակ մրցույթներ է հայտարարել Վարչարարության մեթոդաբանության, ընթացակարգերի և սպասարկման, Ստուգումների կազմակերպման և դիտարկման վարչությունների, Կենտրոնի, Արաբկիրի, Նոր Նորքի, Էրեբունու, Մաշտոցի, ՀՏ-ների, Նաիրիի, Կոտայքի, Գորիսի, Արմավիրի, Արտաշատի, Սևանի, Կապանի ՏՀՏ-ների թափուր կրտսեր և առաջատար պաշտոնները համալրելու համար:

Ինչպես տեղեկացնում են ֆինանսների նախարարությունից՝ փաստաթղթերն ընդունվում են Երևան, Խորենացի 7 հասցեում, աշխատանքային օրերին` ժամը 10:00-ից 12:00-ը: Դիմումների ընդունման վերջնաժամկետն է մարտի 27-ի ժամը 12:00-ը:

Մրցույթը կանցկացվի 2015թ. ապրիլի 10-ին, Երևան, Կոմիտաս 35 հասցեում (Արաբկիրի ՀՏ):

Մրցույթի մասնակիցների ցուցակները համապատասխան ժամանակացույցով կտեղադրվեն ՀՀ ՖՆ պաշտոնական կայքէջերում (www.minfin.am, www.taxservice.am, www.customs.am):

Մրցույթի վերաբերյալ հավելյալ տեղեկությունների և կից բոլոր փաստաթղթերի (հարցաշար, պաշտոնի նկարագիր, նորմատիվային ակտերի ցանկ, դիմումի ձև, հայտարարության ձև) համար անհրաժեշտ է այցելել ՀՀ ՖՆ պաշտոնական կայքէջերի համապատասխան բաժիներ:

Share