Բաժին. Տնտեսական

Մարտի 27-ից 29-ը Երևանում կանցկացվի «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015» 14-րդ միջազգային ցուցահանդեսը

LOGOS EXPO Center ցուցահանդեսային ընկերությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը մարտի 27-ից 29-ը կանցկացնեն 14-րդ միջազգային մասնագիտացված ցուցահանդեսը` «Առողջապահություն և Դեղագործություն EXPO 2015»:

Այս տարվա ցուցահանդեսի առանձնահատկությունն է տեղական և արտասահմանյան ընկերությունների կողմից ներկայացված բժշկական սարքավորումների մեծ քանակությունը, խոշոր բժշկական կենտրոնների մասնակցությունը: Նախատեսվում է նաև այս տարի ցուցահանդեսի շրջանակներում անցկացնել մասնագիտացված ատամնաբուժական ցուցահանդես:

Ցուցահանդեսի շրջանակներում տեղի կունենա միջազգային ատամնաբուժական ֆորում «XXI -րդ դարի ՍՏՈՄԱՏՈԼՈԳԻԱՆ» խորագրով:

Ցուցահանդեսի մասնակիցներն են՝ տարբեր բժշկական ուղվածությամբ տեղական և խոշոր արտասահմանյան ընկերությունների ներկայացուցիչներ:

Հիմնական թեմատիկ բաժիններն են՝ Կանխարգելման բժշկություն, Կլինիկական բժշկություն, Ստոմատոլոգիա, Դեղագործություն,  Ախտորոշում,  Մայրություն և մանկություն, Բժշկական սարքավորումներ, Հիգիենա:

Ցուցահանդեսի շրջանակներում կանցկացվեն վարպետաց դասեր, վիդեոցուցադրություններ, բուժիչ կոսմետիկական գործընթացներ, դեմքի և մարմնի մաշքի խնամքի ծրագրեր, կլոր սեղաններ և սեմինարներ:

Ցուցահանդեսի անցկացման վայրը՝  ք. Երևան, «Yerevan EXPO» ցուցահանդեսային համալիր Հ.Հակոբյան 3 (Մերգելայն ինստիտուտի տարածք):

Ցուցահանդեսի բացման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 27-ին ժ. 12:00-ին:

Ցուցահանդեսի փակման պաշտոնական արարողությունը կկայանա մարտի 29-ին ժ. 17:00-ին:

Share