Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկիրն արտահանել է շուրջ 186 հազար տոննա պղինձ

2014 թվականին մեր երկրից արտահանվել է 185 հազար 89.7 տոննա պղնձի հանքաքար և խտահանք: Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝  2013 համեմատ Հայաստանից պղնձի հանքաքարի և խտահանքի արտահանումը աճել է շուրջ 7%-ով: 2013 թվականին արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի ծավալը կազմել էր մոտ 173 հազար տոննա:

Հարկ է նշել, որ չնայած հաշվետու տարում գրանցվել է պղնձի արտահանման ծավալային ցուցանիշի աճ, արժեքային ցուցանիշը կրճատվել է՝ պայմանավորված համաշխարհային շուկայում պղնձի գների անկմամբ:

Այսպես, եթե 2013 թվականին արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել էր 279,9 մլն ԱՄՆ  դոլար, ապա 2014 թվականին արտահանված պղնձի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել է 235,8 մլն ԱՄՆ դոլար:

Share