Բաժին. Տնտեսական

2014 թ.-ին Հայաստան է ներմուծվել շուրջ 60 մլն դոլարի 642.6 հազար հատ բջջային հեռախոս

2014 թվականին Հայաստան է ներմուծվել 59 մլն 600.4 հազար ԱՄՆ դոլար ընդհանուր մաքսային արժեքով շուրջ 642.6 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ կամ ձայնի, պատկերի  ու տվյալի ընդունման (հաղորդման) նմանատիպ այլ սարք:

Ըստ պաշտոնական վիճակագրության` նախորդ տարվա  համեմատ մեր հանրապետություն բջջային հեռախոսների ներմուծման քանակական ցուցանիշն աճել է շուրջ 30%-ով: Միևնույն ժամանակ, ներմուծված բջջային սարքերի մաքսային արժեքը աճել է 20%-ով:

Նշենք, որ 2013 թվականին մեր հանրապետություն էր ներմուծվել 49 մլն 320.3 հազար ԱՄՆ դոլարի 494.6 հազար հատ բջջային հեռախոս: 2012 թվականին Հայաստան էր ներմուծվել 1 մլն 47 հազար հատ բջջային ցանցի հեռախոսային ապարատ: Դրանց ընդհանուր մաքսային արժեքը կազմել էր 69,6 միլիոն ԱՄՆ դոլար:

Share