Բաժին. Տնտեսական

Համակարգիչների ներմուծման ծավալները կրճատվել են

2014 թվականին Հայաստան է ներմուծվել շուրջ 256.8 հազար հատ համակարգիչ և համակարգչային բլոկ: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացնում են ՀՀ Պետական եկամուտների կոմիտեից` նախորդ տարվա համեմատ Հայաստան համակարգիչների և դրանց բլոկների ներմուծման ծավալները կրճատվել են շուրջ 40%-ով:

Ըստ ներկայացված տվյալների՝ հաշվետու տարում մեր երկիր ներմուծված համակարգիչների (համակարգչային բլոկների) ընդհանուր մաքսային արժեքը կազմել է  38 մլն 254.4 հազար ԱՄՆ դոլար: 2013 թվականի համեմատ մեր երկիր ներմուծված համակարգիչների (համակարգչային բլոկների) ընդհանուր մաքսային արժեքը կրճատվել է միայն 3%-ով, ինչը խոսում է այն մասին, որ 2014 թվականին մեր երկիր ներմուծվել են համեմատաբար թանկ համակարգիչներ:

Share