Բաժին. Տնտեսական

2014թ.-ին մեր երկիրն արտահանել է 14 հազար 338.2 տոննա ցինկ

2014 թվականին մեր երկրից արտահանվել է 14 հազար 338.2 տոննա ցինկի հանքաքար և խտահանք: Ինչպես տեղեկացնում են Մաքսային ծառայությունից՝ նախորդ տարվա համեմատ Հայաստանից ցինկի հանքաքարի և խտահանքի արտահանումը կրճատվել է շուրջ 20%-ով: 2013 թվականին արտահանված ցինկի հանքաքարի և խտահանքի ծավալը կազմել էր մոտ 17 հազար 937 տոննա:

Նշենք նաև, որ հաշվետու տարում արտահանված ցինկի հանքաքարի և խտահանքի մաքսային արժեքը կազմել էր մոտ 13 մլն 814.1 հազար ԱՄՆ դոլար: 2013 թվականին ցուցանիշը կազմել էր 16 մլն 905.4 հազար ԱՄՆ դոլար:

Share