Բաժին. Տնտեսական

Որո՞նք են աշխարհի ամենագրավիչ գործատուները

Universum-ը, որը համաշխարհային շուկայում առաջատար վերլուծական  և խորհրդատվական ընկերություն է, իրականացրել է հարցում շուրջ 25 հազար ուսանողների շրջանում՝ պարզելու համար, թե որտեղ են ցանկանում աշխատել բիզնես ոլորտի ապագա մասնագետները: Հարցաթերթիկում ներկայացած է եղել ընդհանուր առմամբ 230 ընկերություն, որոնցից յուրաքանչյուր հարցված ուսանող առանձնացրել է 5-ը: Ստացված արդյունքների հիման վրա Universum-ը կազմել է աշխարհի ամենագրավիչ գործատուների վարկանիշը: Ինչպես և սպասվում էր՝ աշխարհի ամենագրավիչ գործատուի «կոչումը» բաժին է ընկել Google-ին: Առաջին հնգյակում ընդգրկվել են նաև The Walt Disney Company-ն, Apple-ը, Nike-ը և JPMorgan Chase բանկը:

Աշխարհի ամենագրավիչ գործատուների առաջին 50-յակը ներկայացնում ենք ստորև.

Share