Բաժին. Տնտեսական

​ՌԴ ավտոշուկան մարտին կրճատվել է ավելի քան 40%-ով

«ԱվտոՎԱԶ»-ի նախնական տվյալներով` Lada ավտոմեքենաների վաճառքի ծավալը մարտ ամսին կազմել է 27,4 հազար միավոր, ինչը թեև 16%-ով գերազանցում է փետրվարյան ցուցանիշը, բայցև` 26%-ով զիջում 2014թ. մարտ ամսվա արդյունքներին:

Եվրոպական բիզնեսի ասոցիացիայի վիճակագրական տվյալներով` հունվար-մարտ ամիսներին նշված մոդելի մեքենաների վաճառքը տարեկան արտահայտությամբ առաջին անգամ նվազել է (68,6 հազար միավոր) 25,2%-ով: «ԱվտոՎԱԶ»-ից նաև հայտնել են, որ շուկայում Lada-ի մասնաբաժինը ցուցադրել է 20% աճ:

Հաշվի առնելով այս ցուցանիշը, կարելի է եզրակացնել, որ ռուսաստանյան ավտոշուկան ընթացիկ տարվա առաջին եռամսյակում արձանագրել է շոշափելի անկում: «ԱվտոՎԱԶ»-ի գնահատմամբ` մարտ ամսին ՌԴ-ում ավտեմեքենաների վաճառքը կազմել է մինչև 137,1 հազար միավոր, ինչը 43,7%-ով պակաս է 2014թ. մարտ ամսվա ցուցանիշից:  

Մասնագետների կարծիքով` ՌԴ ավտոշուկայի անկման հիմնական պատճառները ռուբլու արժեզրկման արդյունքում մեքենաների գնաճն է և բնակչության եկամուտների նվազումը: Ընդ որում` ապրիլից վաճառքի կհանվեն 2015թ. նոր մոդելներ, որոնք ավելի թանկ կարժենան: Փորձագետների գնահատմամբ` հաջորդ եռամսյակում ռուսական ավտոշուկան կշարունակի նվազել` 24-55%-ի միջակայքում:

Share