Բաժին. Տնտեսական

ԱՄՀ-ն մեր երկրի համար կանխատեսում է տնտեսական անկում

2015 թվականին Հայաստանում կգրանցվի 1% տնտեսական անկում: Նման կանխատեսում է ներկայացրել Արժույթի միջազգային հիմնադրամը (ԱՄՀ): Համաշխարհային տնտեսության զարգացման հեռանկարներին նվիրված զեկույցում (World Economic Outlook) ԱՄՀ-ի վերլուծաբանները նշում են, որ մեր երկրում տնտեսության անկումը պայմանավորված է լինելու ինչպես Ռուսաստանի տնտեսության զարգացումներով, մասնավորապես՝ առևտրի, ներդրումների և դրամական փոխանցումների ոլորտներում սպասվող անկայունությամբ, այնպես էլ հումքի միջազգային գների նվազմամբ:

Նշենք, որ 2015 թվականի պետական բյուջեի հիմքում ՀՀ կառավարությունը դրտել է տնտեսական աճի 4,1% կանխատեսվող ցուցանիշ:

Իր վերջին կանխատեսումներում Կենտրոնական բանկը  2015 թվականի համար կանխատեսել է 0,4-2% տնտեսական աճ:

Share