Բաժին. Տնտեսական

Հունվար-մարտին հանրապետությունում միջին աշխատավարձը կազմել է 174 հազար դրամ

Հունվար-մարտ ամիսներին մեր երկրում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 174 հազար ՀՀ դրամ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձը աճել է 10%-ով: Իրական աշխատավարձի աճը ավելի «համեստ է»՝ հաշվի առնելով հաշվետու ամիսներին գրանցված 5.1% գնաճը:

Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին պետական հատվածում աշխատողների միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 156 հազար ՀՀ դրամ, իսկ մասնավոր հատվածում աշխատողներինը՝ 200 հազար ՀՀ դրամ:

Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ պետական աշխատողների անվանական աշխատավարձերն աճել են 13%-ով: Մասնավոր հատվածում աշխատավարձերի աճը կազմել է 6.7%:

Նշենք նաև, որ 2014 թվականի արդյունքներով Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել էր 171 հազար 120  ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ միջին ամսական անվանական աշխատավարձն աճել էր 7.6%-ով, մինչդեռ իրական աշխատավարձի աճը եղել էր «սահմանափակ»: Հաշվետու տարում մեր երկրում տարեկան կտրվածքով գրանցվել էր 3.0% գնաճ:

Share