Բաժին. Տնտեսական

Տարվա առաջին երեք ամսում խոշոր հարկատուները բյուջե են վճարել 88,1 մլրդ դրամի հարկեր

2015 թվականի առաջին եռամսյակում Հայաստանում գործող 528 խոշոր հարկատու ընկերությունները միասին մեր երկրի պետական  բյուջե են վճարել 88,1 մլրդ ՀՀ դրամի  հարկեր և այլ պարտադիր վճարներ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է 3,5%-ով: Այս մասին վկայում են ՀՀ Հարկային ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին 528 խոշոր հարկատուների կողմից բյուջե վճարված հարկերի և այլ պարտադիր վճարների ընդհանուր ծավալում գերակշռել է ԱԱՀ-ն՝ շուրջ 35,7 մլրդ ՀՀ դրամ: Միևնույն ժամանակ, վճարված շահութահարկը կազմել է 14,9 մլրդ ՀՀ դրամ, եկամտային հարկը՝ 26,9 մլրդ ՀՀ դրամ:

Նշենք նաև, որ խոշոր հարկատուները հաշվետու ամսում վճարված հարկերով և այլ պարտադիր վճարներով ապահովել են հանրապետությունում հավաքագրված հարկային եկամուտների 54,7%-ը:


Share