Բաժին. Տնտեսական

Պաշտոնական. մեր երկրի շինարարության ոլորտում աշխատում է 12 հազար 605 մարդ

Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ Հայաստանում գրանցված է 794 շինարարական ընկերություն, որտեղ աշխատում է շուրջ 12 հազար 605 մարդ:

Մեր երկրում գործող շինարարական ընկերությունների զգալի մասը՝ 412 ընկերություն, գերփոքր է՝ ունի մինչև 5 աշխատող: Այս ընկերություններում աշխատում է 895 մարդ:

276 ընկերություն  դասակարգվում է որպես փոքր՝ 6-25 աշխատող: Փոքր դասակարգված ընկերություններում, ընդհանուր առմամբ, աշխատում է 3 հազար 237 մարդ:

Միջին դասակարգված ընկերությունները 48-ն են: Այս ընկերություններն, ըստ դասակարգման, ունեն 26-50 աշխատող: Միջին դասակարգված ընկերությունների աշխատողների թիվը կազմում է 1 հազար 621 մարդ:

Խոշոր կազմակերպությունները, որոնց աշխատողների թիվը 51-ից ավելի է, 58-ն են: Այս ընկերություններում աշխատակիցների թիվը կազմում է 6 հազար 852 մարդ:

Share