Բաժին. Տնտեսական

Մեր երկրում ամենաբարձրը վարձատրվում են ֆինանսիստները

Ֆինանսիստներն ու բանկիրները Հայաստանում ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են: Ըստ վերջին պաշտոնական վիճակագրական տվյալների՝ մեր երկրի ֆինանսական ոլորտում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմում է 348,2 հազար ՀՀ դրամ:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ աշխատավարձի բարձր ցուցանիշով երկրորդ տեղում տեղեկատվության և կապի ոլորտի մասնագետներն են (328,0 հազար ՀՀ դրամ), երրորդ տեղում՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի աշխատակիցները (324,72 հազար ՀՀ դրամ):

Մյուս ոլորտներում միջին ամսական անվանական աշխատավարձի ցուցանիշների ընդհանուր պատկերն այսպիսին է. շինարարություն՝ 219,17 հազար ՀՀ դրամ, պետական կառավարում, պաշտպանություն, պարտադիր սոցիալական ապահովություն՝ 215,87 հազար ՀՀ դրամ, մեծածախ և մանրածախ առևտուր՝ 143,22 հազար ՀՀ դրամ, կրթություն՝ 113,45 հազար ՀՀ դրամ, առողջապահություն՝ 128,85 հազար ՀՀ դրամ:

Share