Բաժին. Տնտեսական

«Պրոգրես Ագրո» ընկերությունը մտադիր է ընդլայնել վարունգի աճեցման ջերմատնային տնտեսությունը

Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր աշխատանքային այցով մեկնել է Կոտայքի մարզ: Այցի շրջանակներում հանրապետության Նախագահն այցելել է մարզի Նոր Գեղի համայնքում գտնվող «Պրոգրես Ագրո» ընկերության վարունգի աճեցման ջերմատնային տնտեսություն, որտեղ շուրջ 50 հա հողատարածքի վրա նախաձեռնվել է ջերմոցային համալիրի հիմնում:

Սերժ Սարգսյանը ծանոթացել է իրականացված աշխատանքներին և ընկերության առաջիկա ծրագրերին: Նախագահին ներկայացրել են, որ շահագործման հանձնված 4.36 հա ջերմատնային այս տնտեսությունը կառուցվել է նորագույն տեխնոլոգիաներով: Ջերմատան կառուցման նպատակով ներդրվել է շուրջ 7 մլն ԱՄՆ դոլար:

Ընկերությունն ունի շուրջ 70 աշխատակից՝ 135,000 դրամ միջին ամսական աշխատավարձով:

Պատասխանատուների հավաստմամբ, ընկերությունը նախատեսում է մինչև տարեվերջ գործարկել ևս 16 հա մակերեսով ջերմատան նոր բլոկներ, որի արդյունքում կստեղծվեն հավելյալ շուրջ 200 աշխատատեղեր:

«Պրոգրես Ագրո»-ն ծրագրում է առաջիկա տարիներին ընդլայնել ջերմոցային տնեսությունը:

Share