Բաժին. Տնտեսական

ԿԲ. Շաբաթական ամփոփ տվյալներ

Կենտրոնական բանկի Հասարակայնության հետ կապերի ծառայությունից տեղեկացնում են, որ մայիսի 11-ից 15-ն ընկած ժամանակահատվածում մեր երկրի արտարժույթի շուկայում իրականացվել են հետևյալ գործարքները.

USD. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 63,202,842 դոլար՝ 480.32 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով,  վաճառվել 71,817,484 ԱՄՆ դոլար՝  481.98դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գնվել եւ վաճառվել է 6,200,000 ԱՄՆ դոլար՝ 481.85 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում իրականացվել է 7,138,315 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք՝ 481.28դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով:

EUR. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 5,514,498 EUR՝ 540.38 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 8,162,276  EUR՝ 544.34 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առք եւ վաճառք չի իրականացվել: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել:

RUB. Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 706,944,301 ռուբլի՝ 9.47դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, վաճառվել 191,594,728 ՌԴ ռուբլի՝ 9.67 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում գործարք չի իրականացվել:

Նշենք նաև, որ ըստ ներկայացված տվյալների՝ մեկ շաբաթում՝ մայիսի 4-ից 10-ն ընկած ժամանակահատվածում, հայաստանյան բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 37.1 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 33.5 մլն ԱՄՆ դոլար:

Share