Բաժին. Տնտեսական

Մեր երկրի միջազգային պահուստները կազմում են շուրջ 1 մլրդ 491,6 մլն դոլար

Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին եռամսյակի արդյունքներով մեր երկրի միջազգային պահուստների վիճակը և կազմը ներկայացնող վիճակագրություն:

Ըստ ճշգրտված տվյալների՝ հաշվետու եռամսյակի վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 491 մլն 694,25 հազար ԱՄՆ դոլար: Եռամսյակի սկզբի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 2 մլն 250,6 հազար ԱՄՆ դոլարով: Նշենք, որ տարեսկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 489 մլն 443,57 հազար ԱՄՆ դոլար:

Ըստ հրապարակված վիճակագրության՝  մարտ ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները՝ 937 մլն 727,18 հազար ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կրճատվել էին շուրջ 762 մլն 170,0 հազար ԱՄՆ դոլարով կամ մոտ 34%-ով:

Share