Բաժին. Տնտեսական

Հայաստանի բանկերն ունեն շուրջ 12 հազար աշխատակից

Ըստ վերջին վիճակագրական տվյալների՝ մեր երկրի բանկային համակարգի աշխատակիցների ընդհանուր թիվը, ներառյալ նաև սպասարկող անձնակազմը, կազմում է 11,79 հազար: Վերջին մեկ տարվա ընթացքում ցուցանիշն ավելացել է 2.9%-ով:

Ինչպես տեղեկացնում են Կենտրոնական բանկից՝ բանկային համակարգի աշխատակիցների ընդհանուր թվաքանակում ղեկավար անձնակազմի տեսակարար կշիռը կազմում է 16.6%: Մեկ տարվա կտրվածքով ցուցանիշը փոքր-ինչ նվազել է:

Նշենք նաև, որ մեկ տարում հանրապետությունում բանկային մասնաճյուղերի քանակն ավելացել է 24-ով և ըստ վերջին տվյալների՝ կազմում է 509:

Ներկա դրությամբ Հայաստանում գործում է 21 առևտրային բանկ և 1 զարգացման բանկ (Համահայկական բանկ):

Share