Բաժին. Տնտեսական

Հայաստանում ֆեռոմոլիբդենի արտադրության ծավալներն աճել են 3.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին չորս ամիսների ընթացքում Հայաստանում արտադրվել է 2 151 տոննա ֆեռոմոլիբդեն, ինչն անցյալ տարվա համանման ցուցանիշը գերազանցում է 3.7%-ով:

Միևնույն ժամանակ մոլիբդենի արտադրության ծավալները չեն փոխվել և կրկին կազմել են 3 799 տոննա, իսկ մոլիբդենի բրիկետների արտադրության ծավալներն աճել են 4.7%-ով և կազմել 246 տոննա:

Share