Բաժին. Տնտեսական

Աշխարհի խոշոր գործատուները

Աշխարհի ամենախոշոր գործատուն ԱՄՆ-ի Պաշտպանության դեպարտամենտն է, որտեղ աշխատում է շուրջ 3,2 մլն մարդ: Այս մասին վկայում են World Economic Forum-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Վերլուծաբանների կազմած վարկանիշի համաձայն՝ աշխարհի խոշոր գործատուների առաջին եռյակում հայտնվել են նաև Չինաստանի Ժողովրդական ազատագրական բանակը, որտեղ ամենօրյա աշխատանքի է գնում 2,3 մլն մարդ, և ամերիկյան մանրածախ առևտրի Walmart ցանցը, որն ունի 2.1 աշխատակից:

Վարկանիշի առաջին տասնյակում հայտնվել են նաև McDonald’s-ը` իր ամբողջ ցանցով (1.9 մլն), Մեծ Բրիտանիայի Առողջապահության ազգային ծառայությունը (1,7 մլն), Չինաստանի Ազգային նավթային կորպորացիան (1.6 մլն), ևս մեկ այլ չինական ընկերություն՝ State Grid Corporation of China-ն (1.5 մլն), Հնդկաստանի երկաթուղիները (1.4 մլն), Հնդկաստանի ռազմական ուժերը (1.3 մլն) և Hon Hai Precision Factory-ն (Foxconn), որտեղ աշխատում է 1.2 մլն մարդ:

Share