Բաժին. Տնտեսական

Մեր երկրի միջազգային պահուստները կազմում են շուրջ 1 մլրդ 598,7 մլն դոլար

Կենտրոնական բանկը հրապարակել է ընթացիկ տարվա առաջին հինգ ամսվա արդյունքներով մեր երկրի միջազգային պահուստների վիճակը և կազմը ներկայացնող վիճակագրություն:

Ըստ ճշգրտված տվյալների՝ մայիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կազմել են 1 մլրդ 598,7 մլն ԱՄՆ դոլար: Տարեսկզբի համեմատ ցուցանիշը աճել է: Նշենք, որ տարեսկզբին մեր երկրի համախառն միջազգային պահուստները կազմել էին 1 մլրդ 489,44 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ հրապարակված վիճակագրության՝  մայիս ամսվա վերջի դրությամբ մեր երկրի համախառն արտաքին ակտիվների զգալի մասը կազմել են ազատ փոխարկելի արտարժույթով ակտիվները՝ 1 մլրդ 595 մլն ԱՄՆ դոլար, որոնց զգալի մասը արժեթղթերի տեսքով են: Միևնույն ժամանակ, կանխիկ արտարժույթը և ավանդները կազմել են 492,8 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականին մեր երկրի համախառն արտաքին ակտիվները կրճատվել էին շուրջ 762 մլն 170,0 հազար ԱՄՆ դոլարով կամ մոտ 34%-ով:

Share