Բաժին. Տնտեսական

Մեր երկրում առավել մեծ պահանջարկ ունեն ֆինանսական ծառայությունները

Այս տարվա առաջին 5 ամսում մեր երկրում մատուցվել են 111,64 մլրդ ՀՀ դրամի ֆինանսական և ապահովագրական ծառայություններ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ցուցանիշը աճել է շուրջ 12%-ով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ մեր երկրի ընդհանուր ծառայությունների շուկայում ֆինանսական և ապահովագրական ծառայությունների մասնաբաժինը կազմել է մոտ 26%:

Ընդհանուր առմամբ, հունվար-մայիս ամիսներին մեր երկրում մատուցվել է  435 մլրդ 279.5 մլն ՀՀ դրամի ծառայություններ:

Ֆինանսական և ապահովագրական ծառայություններն իրենց մասնաբաժնով գերազանցել են մյուս բոլոր ծառայութուններին:

Տեղեկատվության և կապի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 19.1%, մշակույթի, զվարճությունների և հանգիստի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 13.5%, տրանսպորտի ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը՝ 11.9%:

Միևնույն ժամանակ, առողջապահության և բնակչության սոցիալական սպասարկման ոլորտում մատուցված ծառայությունների մասնաբաժինը կազմել է 3.9%, կրթության ոլորտում մատուցված ծառայություններինը՝ 4.2%:

Share