Բաժին. Տնտեսական

Անգելա Մերկել. Հունաստանին հնարավոր է հատկացվի ԵՄ աջակցության հերթական փաթեթը

Եվրագոտու երկրները պատրաստ են Հունաստանին տալ հերթական հնարավորությունը՝ երկրի տնտեսության վերականգնման համար: Պայմանով, որ մինչ հուլիսի 9-ի Հունաստանի կառավարությունը կդիմի նման խնդրանքով: Նման հայտարարությամբ հանդես է եկել Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը: Նա նաև հայտնել է, որ Հունաստանում իրավիճակը կայունացնելու լուծումներ գտնելու նպատակով այժմ քննարկումներ են իրականացվում: Հունաստանի վարչապետ Ալեքսիս Ցիպրասը նշել է, որ իրենք սպասում են, որ Եվրոպացիների հակաճգնաժամային առաջարկները պետք է լինեն ադեկվատ և սոցիալապես արդար:

Share