Տնտեսական | 21:59 17/07/15

Որո՞նք են աշխարհի ամենաաղքատ երկրները

Աշխարհի ամենաաղքատ 23 երկրներից 19-ը աֆրիկյան երկրներ են: Այս մասին վկայում են Global Finance Magazine-ի կողմից անցկացված ուսումնասիրության արդյունքները:

Հիմք ընդունելով Արժույթի Միջազգային Հիմնադրամի (ԱՄՀ) վիճակագրական տվյալները՝ Global Finance Magazine-ի վերլուծաբանները համադրել են մի շարք ցուցանիշներ՝ բնակչության մեկ շնչին ընկնող ՀՆԱ, հարուստ ու աղքատ բնակչություն, կյանքի նվազագույն պայմանների առկայություն և այլն, և ստացված արդյունքների հիման վրա կազմել աշխարհի 23 ամենաաղքատ երկրների վարկանիշը:

Ըստ վարկանիշի՝ աշխարհում ամենաաղքատ երկիրը Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունն է: Այս երկրի քաղաքացիները տարեկան միջինում աշխատում են $394.25: Համեմատության համար նշենք, որ Քաթարում, որը համարվում է աշխարհի ամենահարուստ երկիրը, ցուցանիշը կազմում է մոտ $105 հազար:

Աշխարհի ամենաաղքատ երկրների առաջին եռյակում հայտնվել են նաև Զիմբաբվեն ($589.25), Բուրունդին ($648.58):

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

  1. Կոնգո, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $394.25

  2. Զիմբաբվե, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $589.25

  3. Բուրունդի, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $648.58

  4. Լիբերիա, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $716,04

  5. Էրիթրեա, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $792,13

  6. Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետություն, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $827,93

  7. Նիգեր, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $853,43

  8. Մալավի, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $893.84

  9. Մադագասկար, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $972.07

  10. Աֆղանստան, միջին վիճակագրական քաղաքացին մեկ տարում աշխատում է միջինը $1,072.19