Բաժին. Տնտեսական

20 երկիր, որոնք կուտակել են առավել մեծ ծավալի պետական պարտք

Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ, IMF) տվյալներով՝ կուտակած պետական պարտքի ցուցանիշով աշխարհում առաջատարը Ճապոնիան է: Այս երկիրն արդեն երկու տասնամյակ է՝ չի կարողանում սահմանափակել պետական պարտքի աճը: Դեռևս 1990-ական թվականներից Ճապոնիայում սկսվել է պետական պարտքի շարունակական աճ, և կառավարության ձեռնարկած քայլերը՝ զսպել պարտքի աճի տեմպը և կրճատվել պետական պարտքը, չեն տալիս ցանկալի արդյունք: Ներկայում Ճապոնիայի կառավարությունը երկրի բյուջեի հարկային եկամուտների գերակշիռ մասն ուղղում է երկրի պետական պարտքի սպասարկմանը:

Աշխարհում պետական պարտքի ցուցանիշով երկրորդը Հունաստանն է: Այս երկիրն արդեն տևական ժամանակ է, ինչ պայքարում է տնտեսական ճգնաժամի դեմ: Ֆինանսական համակարգի անկման և տնտեսական խնդիրների խորացման արդյունքում Հունաստանի պետական պարտքի խնդիրն այսօր գտնվում է ամբողջ աշխարհի ուշադրության կենտրոնում:

Կուտակած պարտքի ցուցանիշով 20 առաջատար երկրների վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Ճապոնիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 246.14%

2. Հունաստան, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝172.73%

3. Իտալիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 133.76%

4. Ջամայկա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝132.82%

5. Լիբանան, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 131.82%

6. Էրիթրեա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 129.24%

7. Պորտուգալիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 126.35%

8. Կապե Վերդե, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 121.08%

9. Բութան, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 115.89%

10. Իռլանդիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 107.75%

11. Գրենադա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 107.11%

12. Անտիգուա և Բարբուդա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 108.91%

13. Բելգիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 106.57%

14. Կիպրոս, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 105.67%

15. ԱՄՆ, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 105.08%

16. Բարբադոս, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 102.51%

17. Գամբիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 1001.1%

18. Իսպանիա. պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 99.44%

19. Սինգապուր, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 97.77%

20. Ֆրանսիա, պետական պարտքի հարաբերակցությունը ՀՆԱ-ին՝ 97.01%

Share