Բաժին. Տնտեսական

Orange-ը կպարզաբանի՝ հեռանո՞ւմ է Հայաստանից, թե ոչ

Վաղը՝ հուլիսի 22-ին, Orange-ը կազմակերպում է մամլո ասուլիս՝ վերջերս մամուլում տեղ գտած հրապարակումները պարզաբանելու նպատակով:

Հիշեցնենք, որ վերջին օրերին հայկական մի շարք լրատվական կայքեր և թերթեր, հղում անելով սեփական աղբյուրներին, հոդվածներ են հրապարակել այն մասին, որ «Յուքոմ» (Ucom) ընկերությունը գնել է «Օրանժ Արմենիա» ընկերության բջջային ցանցը: Գործարքի մանրամասներ չեն հրապարակվում:

Տեղեկություններ են շրջանառվում, որ «Օրանժ Արմենիա» ընկերությունը շահույթով չի աշխատում, ինչը և հիմնական պատճառն է, որ ֆրանսիական ընկերությունը որոշել է հեռանալ Հայաստանից:

«Օրանժ Արմենիա» ընկերությունը, ֆրանսիական Orange բրենդի ներքո, Հայաստանում բջջային կապի ծառայություններ սկսել է մատուցել 2009 թվականի նոյեմբերից՝ դառնալով մեր երկրում բջջային կապի երրորդ օպերատորը «ԱրմենՏել» և «ՎիվաՍել-ՄՏՍ» ընկերություններից հետո:

Share