Բաժին. Տնտեսական

Այս տարի տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 30%-ով

Ընթացիկ տարվա առաջին յոթ ամսում Հայաստանի բնակչությունը առևտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է շուրջ 674,30 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 76%-ը (511,87 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից ստացվել են 67,38 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  9,54  մլն ԱՄՆ դոլարի, Գերմանիայից՝ 9,22 մլն ԱՄՆ դոլարի:

Ֆրանսիայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են 7,89 մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինայից՝ 4,17 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականի հունվար-հուլիս ամիսների համեմատ, այս տարվա առաջին յոթ ամսում Հայաստանի հոսած տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 30%-ով:

Share