Բաժին. Տնտեսական

ԱԶԲ. գյուղատնտեսությունը ՀՀ տնտեսական աճի հիմնական շարժիչ ուժն է

ՀՆԱ-ի աճը 2015թ-ի առաջին կեսին հասել է 4.0%` 2014թ-ի նույն ժամանակահատվածի համար արձանագրված 2.6%-ի և ամբողջ 2014թ-ի համար արձանագրված 3.5%-ի  համեմատ: Բոլոր խոշոր ոլորտները նպաստել են աճին, բայց առևտրի ոլորտում 4.2% անկումը դանդաղեցրել է աճի տեմպերը ծառայությունների ոլորտում՝ կազմելով 1.8%՝ նախորդ տարի արձանագրված 3.7%-ի հետ համեմատ: Գյուղատնտեսության ոլորտն արձանագրել է աճի երկնիշ ցուցանիշ՝ 15.5%, իսկ  արդյունաբերության՝ ներառյալ շինարարության ոլորտում, ծավալն ավելացել է 3.7%-ով: Անդրադառնալով պահանջարկին՝ մասնավոր սպառումը և ներդրումների ծավալը նվազել են, մինչդեռ պետական սպառման ոլորտում գրանցվել է միայն չափավոր աճ: Զգալի զսպվել է արտաքին առևտրի և ծառայությունների ոլորտում դեֆիցիտից առաջացող բեռը, քանի որ արտահանման ծավալները ավելի քիչ են նվազել, քան ներմուծման ծավալները:

Չնայած տարվա առաջին կեսին արձանագրված աճի բարձր ցուցանիշների՝ 2015 և 2016թթ-ի համար կանխատեսվող աճը նվազել է, քանի որ Հայաստանի խոշոր առևտրային գործընկերների խնդիրները շարունակում են նվազեցնել առևտրի, դրամական փոխանցումների և ներդրումների ծավալները՝ այդպիսով թուլացնելով տնտեսական աճը:

Գյուղատնտեսությունը շարունակում է համարվել աճի հիմնական շարժիչ ուժը՝ արդյունաբերության և ծառայությունների ոլորտների համեստ ներդրումների հետ միասին: Պահանջարկի առումով կանխատեսվում է, որ աճի ընթացիկ պատկերը կպահպանվի տարվա մնացած մասի համար՝ արտահայտված արտաքին առևտրի և ծառայությունների ոլորտում ավելի մեծ դեֆիցիտով և ներդրումների ու մասնավոր սպառման ցածր մակարդակով: 2014թ-ի վերջում տեղի ունեցած արժույթի արժեզրկման կանխումը հապաղելու պատճառով 2015թ-ի առաջին 7 ամիսների ընթացքում միջին տարեկան գնաճը հասավ 5%` 2014թ-ի նույն ժամանակահատվածի համար արձանագրված 3.4%-ի և ամբողջ 2014թ-ի համար արձանագրված 3.0%-ի հետ համեմատ:

Հուլիսին արձանագրված 4.2% 12 ամսվա գնաճը մնում է Կենտրոնական Բանկի՝ 2.5%-5.5% թիրախային միջակայքում: Անկախ այս զարգացումներից, 2015 և 2016թթ-ի համար կանխատեսվող գնաճը մնում է անփոփոխ, քանի որ գյուղատնտեսության ոլորտում առաջարկի մեծ աճը, ցածր ներքին պահանջարկը և խիստ դրամավարկային քաղաքականությունը պետք է որ նպաստեն առաջիկա ամիսներին գնաճի նվազմանը:

Ընթացիկ հաշվեկշռի դեֆիցիտը 2014թ-ին նվազել է մինչև ՀՆԱ-ի 7.3%-ը՝ 2013թ-ի 7.6%-ի համեմատ: Ապրանքների և ծառայությունների արտաքին առևտրի դեֆիցիտի ոլորտում արձանագրված փոքր բարելավումը մասամբ չեզոքացվել է առաջնային և երկրորդային եկամուտների ավելի մեծ դեֆիցիտի հաշվին՝ արտացոլելով դրամական փոխանցումների անկումը: Հաշվի առնելով այս բարելավումը՝ ընթացիկ հաշվեկշռի կանխատեսվող դեֆիցիտը նվազել է 2015թ-ի համար, բայց անփոփոխ մնացել 2016թ-ի համար:

Ամբողջական զեկույցը՝ http://www.adb.org/sites/default/files/publication/174108/ado-2015-update.pdf

Share