Բաժին. Տնտեսական

Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը

Շատ հաճախ ընկերությունները դիմում են խորամանկ քայլերի՝ պոտենցյալ սպառողների ուշադրությունը գրավելու և մարդկանց շրջանում հետաքրքրություն առաջացնելու համար: Փորձը ցույց է տալիս, որ լավ «մշակված» խորամանկ բիզնես-լուծումները կարող են բերել մեծ հաջողություններ:

«Բիզնես 24»-ը ներկայացնում է տարբեր ընկերությունների կողմից իրականացված ոչ ստանդարտ մարքեթինգային քայլերի, համարձակ ու անսպասելի մտահաղացումների մասին պատմող հոդվածների շարքը:

Չտալ կասկածելու առիթ


Կար ժամանակ, երբ Dell ընկերության համակարգիչների մայր պլատան արտադրում էր թայվանական մի ընկերություն: Որոշ ժամանակ անց այս ընկերության ներկայացուցիչները առաջարկում են Dell-ին ընկերության բրենդային համակարգիչներն ամբողջությամբ «հավաքել» իրենց ընկերությունում: Չնայած պարզ չէր, թե դրանից ինչ օգուտ ուներ թայվանական ընկերությունը, սակայն Dell-ի համար այս առաջարկը բավականին շահավետ էր: Այսպիսով, Dell ընկերությունն ընդունում է առաջարկը:

Ձեռքբերված պայմանավորվածությամբ որոշ ժամանակ աշխատելուց հետո թայվանական ընկերությունից առաջարկում են իրենց ծառայությունը՝ կառավարելու մատակարարման գործընթացը ևս, հետո նրանք ցանկություն են հայտնում ինքնուրույն կազմակերպել համակարգիչների արտադրությունը:

Dell ընկերության համար ամեն ինչ հաջող ու շահավետ էր՝ քիչ ծախսեր, մեծ եկամուտներ: Նրանք զբաղվում էին միայն ընկերության բրենդի առաջխաղացմամբ, իսկ թայվանական ընկերությունը ապահովում էր ողջ արտադրությունը:

Այս համակարգը լավ աշխատում էր մինչև այն պահը, երբ թայվանական ընկերության ներկայացուցիչները ԱՄՆ-ում գործող հայտնի խանութների ցանցին առաջարկեցին իրենց սեփական արտադրության՝ Dell-ի համակարգիչներին որակով չզիջող, բայց բավականին էժան համակարգիչներ: Այո, թայվանական այս ընկերությունը այժմյան հայտնի ASUS ընկերությունն էր:  

«Խորամանկությունը բիզնեսում կամ ինչպե՞ս գրավել բոլորի ուշադրությունը» շարքի մյուս հոդվածները կարդալու համար սեղմեք այստեղ:

Share