Բաժին. Տնտեսական

Հայաստանում կոնյակի արտադրության ծավալները նվազել են 10.7%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն 2015թ.-ի առաջին ութ ամսում Հայաստանում արտադրվել է 8 872.6 հազար լիտր կոնյակ: Անցյալ տարվա համանման ցուցանիշի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել են 10.7%-ով:

Հիշեցնենք, որ 2014 թվականին Հայաստանում արտադրվել էր 18 մլն 725.5 հազար լիտր կոնյակ: 2013թ.-ի համեմատ կոնյակի արտադրության ծավալները նվազել էին շուրջ 8%-ով: Նշենք նաև, 2009-2013 թվականների ընթացքում, Հայատանում կոնյակի արտադրության ոլորտում գրանցվել էր շարունակական աճը: 2013 թվականին Հայաստանում արտադրվել էր շուրջ 20,2 մլն լիտր կոնյակ, 2012 թվականին` 18,5 մլն լիտր: 2011 թվականին արտադրվել էր 15,3 մլն լիտր, 2010 թվականին` 12.6 մլն լիտր, 2009 թվականին` 9.8 մլն լիտր: ճգնաժամային  2008 թվականին մեր երկրում արտադրվել էր 15.9 մլն լիտր կոնյակ:

Share