Բաժին. Տնտեսական

Հայաստան հոսող տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 30%-ով

Ընթացիկ տարվա հունվար-օգոստոս ամիսներին Հայաստանի բնակչությունը առևտրային բանկերի միջոցով արտերկրից ոչ առևտրային նպատակներով ստացել է շուրջ 788,97 մլն ԱՄՆ դոլարի ֆինանսական օգնություն:

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալների համաձայն՝ հաշվետու ամիսներին Հայաստան հոսած տրանսֆերտների մոտ 76%-ը (602,43 մլն ԱՄՆ դոլար) բաժին է ընկել Ռուսաստանին:

Միևնույն ժամանակ, ԱՄՆ-ից ստացվել են 76,68 մլն ԱՄՆ դոլարի տրանսֆերտներ, Ղազախստանից՝  11,65 մլն ԱՄՆ դոլարի, Գերմանիայից՝ 10,64 մլն ԱՄՆ դոլարի:

Ֆրանսիայից Հայաստան հոսած տրանսֆերտները կազմել են  9.16 մլն ԱՄՆ դոլար, Ուկրաինայից՝ 4,8 մլն ԱՄՆ դոլար, Իսպանիայից՝ 4,3 մլն ԱՄՆ դոլար, ԱՄԷ-ից՝ 3.6 մլն ԱՄՆ դոլար:

Նշենք նաև, որ 2014 թվականի հունվար-օգոստոս ամիսների համեմատ, այս տարվա առաջին ութ ամսում Հայաստանի հոսած տրանսֆերտները կրճատվել են ավելի քան 30%-ով:

Share