Բաժին. Տնտեսական

Այս տարի Հայաստանին մեծ ծավալի մարդասիրական օգնություն տրամադրել են Ավստրալիան և ԱՄՆ-ն

Ֆինանսների նախարարության պաշտոնական տվյալներով՝ ընթացիկ տարվա հունվար-սեպտեմբեր ամիսներին մարդասիրական օգնության կարգով մեր հանրապետություն են ներմուծվել 2 հազար 891.4 տոննա ապրանքներ, որոնց ընդհանուր արժեքը կազմել է շուրջ 14.7 մլրդ ՀՀ դրամ կամ 30.8 մլն ԱՄՆ դոլար:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ հաշվետու ամիսներին, նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, մեր երկրին տրամադրված մարդասիրական օգնության ծավալները կրճատվել են մոտ 24%-ով:

Նախարարության տվյալներով՝ այս տարվա առաջին ինն ամսում ստացված մարդասիրական օգնության շուրջ 48%-ը կազմել է քիմիայի և դրա հետ կապված արդյունաբերության ճյուղերի արտադրանքը, 9.4%-ը` մանածագործական իրերը, 8.9%-ը`սարքերն և ապարատները, 7.2%-ը`մեքենաները, սարքավորումները և մեխանիզմները, 6.2%-ը`տարբեր արդյունաբերական ապրանքները, իսկ 19.9%-ը` մնացած ապրանքները:

Հաշվետու ինն ամսում Հայաստանին տրամադրված մարդասիրական օգնության 29.9%-ը բաժին է ընկել Ավստրալիային, 19%-ն՝ ԱՄՆ-ին, 11.4%-ը՝ Չինաստանին, 4.9%-ը՝ Հնդկաստանին, 4.1%-ը՝ Իտալիային, 2.8%-ը՝ Գերմանիային, 2.6%-ը՝ Նիդերլանդներին, 2.3%-ը՝ Ֆրանսիային:

Share