Բաժին. Տնտեսական

ԱՄՆ-ի տնտեսության նոր քարտեզ՝ հետաքրքիր մոտեցմամբ

Կալիֆոռնիան և Տեխասը, որոնք ԱՄՆ-ի երկու խոշոր տնտեսական նահանգներն են, «հավասարազոր են» աշխարհի 8-րդ և 10-րդ ամենախոշոր տնտեսությունները համարվող երկու երկրներին՝ Բրազիլիային և Կանադային: howmuch.net կայքը կազմել և հրապարակել է յուրահատուկ և հետաքրքիր քարտեզ՝ համադրելով ԱՄՆ-ի նահանգները աշխարհի երկրների հետ: Կայքը օգտվել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) տվյալներից և քարտեզը կազմելու համար հիմք ընդունել ՀՆԱ-ի ցուցանիշը:

Քարտեզը ներկայացնում ենք ստորև.

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share