Բաժին. Տնտեսական

Հոկտեմբերի ՀՀ դրամն արժևորվել է

Հոկտեմբերին, սեպտեմբերի համեմատ, սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 0.4% և 1.8% նվազում. ՀՀ դրամն արժևորվել է:

Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հոկտեմբերին, տարեսկզբի համեմատ, սպառողական գների ընդհանուր մակարդակի 2.4% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի՝ 1.9% հավելաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 0.2%-ով և 1.2%-ով:

Հոկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 472.5 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. հոկտեմբերի համապատասխան ցուցանիշը 15.2%-ով (409.98 դրամ):

Share