Բաժին. Տնտեսական

Ո՞ր քաղաքներն ունեն ներդրումային մեծ գրավչություն

Ներդրումների համար ամենագրավիչ քաղաքը Սինգապուրն է: Այս մասին նշվում է JLL Real Views գործակալության հրապարակած զեկույցում:

Գործակալության վերլուծաբանները ուսումնասիրել են մեկ տարվա ընթացքում աշխարհի տարբեր քաղաքներում իրականացված ներդրումային ծրագրերը, համադրել ոլորտի մի շարք ցուցանիշներ և տվյալների հիման վրա կազմել ներդրողների համար աշխարհի ամենագրավիչ քաղաքների վարկանիշը:

Սինգապուրի հետ միասին ամենագրավիչ քաղաքների վարկանիշի առաջին 5-յակում հայտնվել են նաև հետևյալ քաղաքները՝ Լոնդոն, Շանհայ, Դուբայ, Նյու-Յորք:  Հատկանշական է, որ «Մեծ վեցնյակ»-ի քաղաքները (Սինգապուր, Լոնդոն, Նյու-Յորք, Հոնկոնգ, Տոկիո, Փարիզ), որոնք հայտնի են որպես խոշորագույն ֆինանսական և բիզնես կենտրոններ, ևս ընդգրկվել են վարկանիշում:

Վարկանիշն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև.

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share