Բաժին. Տնտեսական

Գինու համտես-տոնավաճառ Երևանում

ՀՀ գյուղատնտեսության նախարարությունը և Երևանի քաղաքապետարանը նոյեմբերի 28-29-ին մայրաքաղաքի Հյուսիսային պողոտայի տարածքում կկազմակերպեն գինու համտես-տոնավաճառ:

Միջոցառմանը, որի նպատակն է խթանել հայրենական արտադրանքի ճանաչումը և   գինու օգտագործման մշակույթի տարածումն ազգաբնակչության շրջանում, կմասնակցի մոտ 20 ընկերություն, որոնցից յուրաքանչյուրը կներկայացնի իր լավագույն արտադրանքը:

Գինու համտես-տոնավաճառը միտված է  նաև նպաստել Հայաստանում տուրիզմի զարգացմանը և ներկայացնել մասնակիցներին հայ գինեգործության լավագույն ավանդույթները:

Տոնավաճառը կգործի ժամը 11:00-ից  մինչև 21։00-ն:

Share