Բաժին. Տնտեսական

Երկրներ, որտեղ ուսանող լինելը պահանջում է մեծ ֆինանսական միջոցներ

Տնտեսական համագործակցության և զարգացման գործակալությունը (ՏՀԶԿ, OECD) ուսումասիրել է և պարզել, որ ուսանող լինելու համար ամենաթանկ երկիրը Մեծ Բրիտանիան է: Մեկ ուսումնական տարվա համար բակալավրիատում սովորող բրիտանացիները վճարում են միջինում շուրջ 9 հազար ԱՄՆ դոլար ուսման վարձ:

Գործակալության վերլուծաբանները համադրել են տարբեր երկրների համալսարաններում բակալավրիատի ուսման վարձերը և տվյալների հիման վրա կազմել այն երկրների վարկանիշը, որտեղ ուսանող լինելը «թանկ հաճույք է»:

Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

Մեծ Բրիտանիա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 9019 հազար ԱՄՆ դոլար

ԱՄՆ, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 8202 հազար ԱՄՆ դոլար

Ճապոնիա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 5152 հազար ԱՄՆ դոլար

Հարավային Կորեա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 4773 հազար ԱՄՆ դոլար

Կանադա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 4761 հազար ԱՄՆ դոլար

Ավստրալիա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 4473 հազար ԱՄՆ դոլար

Նոր Զելանդիա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 4113 հազար ԱՄՆ դոլար

Իսրայել, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 2957 հազար ԱՄՆ դոլար

Նիդերլանդներ, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինում 2300 հազար ԱՄՆ դոլար

Իտալիա, բակալավրիատում մեկ ուսումնական տարվա վարձը կազմում է միջինու 1602 հազար ԱՄՆ դոլար

Share