Բաժին. Տնտեսական

Հայաստանի բնակչության 17%-ն իրեն համարում է աղքատ

Տնային տնտեսությունների 16 և բարձր տարիքի անդամներին տրվել են հարցեր բարեկեցության և կենսամակարդակի վերաբերյալ նրանց անձնական դատողությունների կամ սուբյեկտիվ գնահատականների վերաբերյալ: Արդյունքների համաձայն՝ հարցվածների 17.0%-ն իրենց համարել են աղքատ: Համեմատության համար նշենք, որ պաշտոնական գնահատմամբ՝ Հայաստանում աղքատության մակարդակը կազմում է 30%:

Միևնույն ժամանակ, իրենց ծայրահեղ աղքատ են համարել հարցվածների 2.4%-ը` 2.3% պաշտոնական գնահատականի համեմատ:

Share