Բաժին. Տնտեսական

Համակարգիչների արտադրությունը կրճատվել է

Ազգային վիճակագրական ծառայությունը հրապարակել է Հայաստանում գործունեություն ծավալով արդյունաբերական ընկերություններում հիմնական արտադրատեսակների թողարկման ամփոփ ցուցանիշները՝ 3 տարվա կտրվածքով (2012-2014թթ.):

Ներկայացված տվյալների համաձայն` մեր երկրում կրճատվել է համակարգիչների արտադրությունը:

2014 թվականին Հայաստանում արտադրվել է (հավաքվել է) 1504 հատ համակարգիչ: 2013 թվականին ցուցանիշը կազմել է 1815 հատ, իսկ 2012 թվականին՝ 1832 հատ:   

Share