Բաժին. Տնտեսական

Ո՞ր երկրներում են ուսուցիչները ստանում բարձր աշխատավարձ

Ուսուցիչներն ամենաբարձրը բարձատրվում են Լյուքսեմբուրգում: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) տվյալներով՝ եվրոպական այս երկրում ուսուցիչներն ամենաբարձր վարձատրվող մասնագետներն են:

ՏՀԶԿ-ն ուսումնասիրել և համադրել է տարբեր երկրներում 10 տարվա աշխատանքային փորձ ունեցող և պետական միջնակարգ դպրոցների ցածր դասարաններում աշխատող ուսուցիչների աշխատավարձերը: Արդյունքների հիման վրա հրապարակվել է երկրների վարկանիշ, որտեղ ուսուցիչների աշխատանքը գնահատվում է բարձր:

Ըստ վարկանիշի՝ Լյուքսեմբուրգում ուսուցիչների տարեկան աշխատավարձը կազմում է շուրջ 100 հազար ԱՄՆ դոլար: Երկրորդ տեղում Գերմանիան է, որտեղ ցուցանիշը կազմում է մոտ 66 հազար ԱՄՆ դոլար: Առաջին եռյակը եզրափակում է Կանադան՝ 63.5 հազար ԱՄՆ դոլար: Ավստրալիան և Նիդերլանդները հայտնվել են համապատասխանաբար 4-րդ և 5-րդ հորիզոնականներում: Առաջին տասնյակի մյուս երկրներն են` ԱՄՆ, Իռլանդիա, Դանիա, Մեծ Բրիտանիա, Նորվեգիա:

Վարկանիշի առաջին տասնյակը ներկայացնում ենք ստորև.

Մեծացնելու համար սեղմեք նկարի վրա

Share