Բաժին. Տնտեսական

Ինն ամսում մեր երկրում իրականացվել է 141.5 մլրդ դրամի օտարերկրյա զուտ ներդրում

Այս տարվա հունվար-հոկտեմբեր ամիսներին մեր երկրի տնտեսության իրական հատվածում օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերի ծավալը կազմել է 141.5 մլրդ դրամ, որից ուղղակի ներդրումների ծավալը՝ 125.15 մլրդ դրամ: Ըստ պաշտոնական վիճակագրության՝ հաշվետու ամիսներին մեր երկիր առավել մեծ ծավալի ներդրումներ  են հոսել Շվեյցարիայից՝ 44.62 մլրդ դրամ:

Օտարերկրյա ներդրումների համեմատաբար մեծ ցուցանիշով առանձնացել են նաև Գերմանիայից և Լյուքսեմբուրգից: Այս երկրներից հոսել են համապատասխանաբար 29.73 մլրդ դրամի և 28.18 մլրդ դրամի ներդրումներ:

Ներդրումների ցուցանիշով առաջատար 10 երկրների շարքում հայտնվել են նաև Ռուսաստանը՝ 14,23 մլրդ դրամ, Արաբական Միացյալ էմիրությունները՝ 10,04 մլրդ դրամ, Ֆրանսիան՝ 9,76 մլրդ դրամ, ԱՄՆ-ն՝ 8,05 մլրդ դրամ, Միացյալ Թագավորությունը՝ 7,22 մլրդ դրամ, Իռլանդիան՝ 4,02 մլրդ դրամ, Կիպրոսը՝  3,3 մլրդ դրամ:

Նշենք, որ օտարերկրյա ներդրումների զուտ հոսքերը օտարերկրյա ներդրումների գծով ստացումների և մարումների տարբերություններն են:

Share