Բաժին. Տնտեսական

Նոյեմբերին պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7%-ով

Նոյեմբերին, հոկտեմբերի համեմատ, մեր երկրում պարենային ապրանքների գների ընդհանուր մակարդակն աճել է 1.7%-ով, ինչը մեծապես պայմանավորվել է ձվի, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի` 2.8-27.5% գնաճով: Այս մասին վկայում են Ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալները:

Ըստ ներկայացված վիճակագրության՝ դիտարկվող պարենային 13 ապրանքախմբերից 5-ում նշված ժամանակահատվածում գրանցվել է 0.1-27.5% գնաճ, 6-ում՝ 5.1-0.1% գնանկում, իսկ 2-ում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Այսպես, բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ արձանագրվել է 9.4% գների նվազում, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 27.5% գնաճ: Վերջինս հիմնականում պայմանավորվել է կանաչ պղպեղի՝ 64.9%, կանաչ լոբու՝ 1.9 անգամ, վարունգի՝ 2.0 անգամ, լոլիկի՝ 2.1 անգամ, սմբուկի 2.4 անգամ գնաճով: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ սնկի գինն աճել է 1.4%-ով, սխտորինը՝ 2.3%-ով, կանաչ սոխինը` 3.3%-ով, գազարինը՝ 6.0%-ով, ճակնդեղինը՝ 7.8%-ով, խառը կանաչեղենինը՝ 11.7%-ով, գլուխ սոխինը՝ 15.3%-ով: Միաժամանակ, հանրապետությունում գրանցվել է ծաղկակաղամբի՝ 42.0%, կաղամբի՝ 11.3%, կարտոֆիլի` 4.7%, բողկի 4.0% գնանկում: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ բանջա- րեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գներն աճել են 14.0-34.2%-ով, այդ թվում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գյումրիում: Մայրաքաղաքում բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբի գները նախորդ ամսվա համեմատ աճել են 28.5%-ով:

Ձվի հանրապետական միջին գինը 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ նվազել է 19.1%-ով, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ գրանցվել է 2.8 % գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ ձվի գինն աճել է 0.2-6.6%-ով, ընդ որում, գնաճի ամենաբարձր ցուցանիշն արձանագրվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում ձվի գինն աճել է 2.6%-ով:

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում գրանցվել է կաթնամթերքի, շաքարավազի, սուրճի, թեյի, կակաոյի 0.1-0.5% գնաճ:

Մրգի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 15.7%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 5.1% գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ մանդարինի գինը նվազել է 29.7%-ով, ընկույզի միջուկինը՝ 26.8%-ով, արքայանարնջինը՝ 25.5%-ով, նարնջինը` 13.6%-ով, կիտրոնինը՝ 9.6%- ով, նռանը՝ 4.1%-ով, ադամաթզինը՝ 0.8%-ով: Միաժամանակ հանրապետությունում գրանցվել է խնձորի՝ 4.2%, խաղողի՝ 12.7%, տանձի՝ 15.2%, դեղձի 28.8% գնաճ: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձա- նագրվել է մրգի 18.2-0.4% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Գավառում: Մայրաքաղաքում մրգի գները նվազել են 2.9%-ով:

Մսամթերքի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 1.4%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ` 1.2% գնանկում: 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է խոզի, ոչխարի և տավարի մսերի՝ համապատասխանաբար 7.4%, 2.1% և 1.3%, բարձր տեսակի ապխտած երշիկի՝ 2.0%, հավի բդի՝ 1.8%, ենթամսամթերքի (տավարի լյարդ, սիրտ)՝ 1.7%, աղացած մսի՝ 1.2%, պելմենիի՝ 0.4%, բաստուրմայի 0.3% գնանկում: Դրան զուգընթաց, եփած և առաջին տեսակի կիսաապխտած երշիկների գներն աճել են 0.2%-ով, նրբերշիկինը՝ 0.3%-ով, տավարի մսի պահածոյինը՝ 0.4%-ով, թռչնամսինը՝ 0.7%-ով, այլ մսեղենինը (խաշի պարագաներ)` 7.7%-ով: Հանրապետության դիտարկված բոլոր քաղաքներում 2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ արձանագրվել է մսամթերքի 2.5-0.2% գնանկում, այդ թվում, գնանկման ամենաբարձր ցուցանիշը գրանցվել է ք. Արտաշատում: Մայրաքաղաքում մսամթերքի գները նվազել են 1.3%-ով:

Կենդանական և բուսական յուղերի ապրանքախմբում 2015թ. նոյեմբերին 2014թ. նոյեմբերի համեմատ գրանցվել է 4.7%, իսկ 2015թ. հոկտեմբերի համեմատ՝ 0.5% գնանկում: Վերջինս հիմնականում այլ յուղերի ( հալած յուղ)՝ 1.5%, կարագի՝ 1.0%, մարգարինի 0.7% գնանկման արդյունք է:

2015թ. նոյեմբերին հոկտեմբերի համեմատ հանրապետությունում արձանագրվել է այլ մթերքի՝ 0.5%, ոգելից խմիչքի և ծխախոտի՝ 0.2%, ձկնամթերքի՝ 0.1%, հրուշակեղենի 0.1%, գնանկում, իսկ հացամթերքի և ոչ ոգելից խմիչքի ապրանքախմբերում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը:

Share