Բաժին. Տնտեսական

Որքա՞ն գումար են ծախսում Orange-ը, Beeline-ը և Vivacell-MTS-ը իրենց աշխատակիցների վարձատրության համար

Ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, մեր երկրում գործող բջջային կապի օպերատորները իրենց աշխատակիցների վարձատրության համար ծախսել են ավելի քան 3 մլրդ ՀՀ դրամ:

Բջջային կապի օպերատորների կողմից հրապարակված տվյալների համաձայն՝ ՎիվաՍել-ՄՏՍ-ի աշխատանքի վարձատրության ծախսերը կազմել են շուրջ 1 մլրդ 938.6 մլն ՀՀ դրամ, «Օրանժ»-ինը՝ 624,46 մլն ՀՀ դրամ, իսկ «ԱրմենՏել»-ը՝ 529,94 մլն ՀՀ դրամ:

ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային գործառնական ծախսերի ընդհանուր կառուցվածքում աշխատանքի վարձատրության ծախսերի մասնաբաժինը կազմել է մոտ 20%:  «ԱրմենՏել»-ի մոտ ցուցանիշը կազմել է մոտ 13%, իսկ «Օրանժ» ընկերության մոտ՝ 12%:

Նշենք, որ հաշվետու ամիսներին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն գործառնական ծախսերը կազմել են 9 մլրդ 269,46 մլն ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 4 մլրդ 23,6 մլն ՀՀ դրամ, իսկ «Օրանժ»-ինը՝ 5 մլրդ 997.1 մլն ՀՀ դրամ:

Գործառնական ծախսերը ներառում են փոխկապակցման ծախսերը, կապուղիների վարձակալման ծախսերը, դիլերային միջնորդավճարները, շարժական բջջային կապի ցանցի շահագործման և պահպանման ծախսերը, աշխատանքի վարձատրությունը, ինչպես նաև գովազդային և մարքետինգային ծախսերը:

Share