Բաժին. Տնտեսական

Հուլիս-սեպտեմբերին VivaCell-MTS-ը և Beeline-ը աշխատել են շահույթով, Orange-ը՝ վնասով

Հայաստանի բջջային կապի օպերատորները` ՎիվաՍել-ՄՏՍ-ը (Vivacell MTS), «ԱրմենՏել»-ը (Beeline) և «Օրանժ Արմենիա»-ն (Orange) հրապարակել են ընթացիկ ֆինանսական տարվա երրորդ եռամսյակում՝ հուլիս-սեպտեմբեր ամիսներին, շարժական բջջային կապի ծառայությունների ոլորտում գրանցված հիմնական ֆինանսական ցուցանիշները:  

Ընկերությունների կողմից ներկայացված ամփոփ տվյալների համաձայն՝ հաշվետու եռամսյակում շարժական կապի ոլորտում շահույթով են աշխատել ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «ԱրմենՏել»-ը: «Օրանժ Արմենիան»-ն աշխատել է վնասով:

Այսպես, հաշվետու եռամսյակում ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության եռամսյակային շահույթը մինչ հարկումը կազմել է 6 մլրդ 814,86 մլն ՀՀ դրամ: «ԱրմենՏել» ընկերության մոտ ցուցանիշը կազմել է 1 մլրդ 832,73 մլն ՀՀ դրամ: «Օրանժ Արմենիան»-ն կրել է շուրջ 356,40 մլն ՀՀ դրամի վնաս:

Նշենք նաև, որ 2014 թվականին ՎիվաՍել-ՄՏՍ ընկերության համախառն շահույթը կազմել էր 25 մլրդ 748 մլն ՀՀ դրամ, «ԱրմենՏել»-ինը՝ 7 մլրդ 153 մլն ՀՀ դրամ:  «Օրանժ Արմենիա» ընկերության կրած վնասը կազմել է 3 մլրդ 613 մլն ՀՀ դրամ:

Share