Բաժին. Տնտեսական

Ադրբեջանական մանաթն արժեզրկվել է 50%-ով

Դեկտեմբերի 21-ից Ադրբեջանի Կենտրոնական Բանկը անցել է մանաթի լողացող փոխարժեքի։ ԿԲ տարածած հաղորդագրության մեջ ասվում է, որ լողացող փոխարժեքի անցումը պետք է օգնի պահպանել երկրի արժութային պահուստները և ապահովել ադրբեջանական տնտեսության մրցունակությունը միջազգային ասպարեզում։

ԿԲ որոշման պահից ժամեր անց մանաթի փոխարժեքն ԱՄՆ դոլարի նկատմամբ նվազել է մոտ 50%-ով 1.05-ից հասել է 1.55-ի։ Նշենք նաև, որ այս տարվա փետրվարին մանաթի փոխարժեքն անկում էր ապրել մոտ 40%-ով։

Ադրբեջանի տնտեսությունը ուժեղ ճնշումների է ենթարկվում նավթի նվազած գների պատճառով, ինչի հետևանքով նվազել է ոչ միայն մանաթի փոխարժեքը, այլ զգալիորեն կրճատվել են նաև արժութային պահութները։

Share