Բաժին. Տնտեսական

«Ամանորյա գնաճ». դեկտեմբերին բանջարեղենի գներն աճել են շուրջ 25%-ով

Նախատոնական դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական շուկայում արձանագրվել է պարենային ապրանքների գների 3.0% աճ: Այս մասին տեղեկացնում են Ազգային վիճակագրական ծառայությունից:

Ըստ ներկայացված տվյալների՝ Ամանորյա տոներից առաջ բանջարեղենի և կարտոֆիլի ապրանքախմբում արձանագրվել շուրջ 25% գնաճ: Միաժամանակ, դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, հանրապետության սպառողական շուկայում գրանցվել է մրգի գների 3.4% գնաճ: Ձվի հանրապետական միջին գինն աճել է 2.7%-ով:

Հաշվետու մեկ ամսվա ընթացքում գրանցվել է հացամթերքի՝ 0.1%, կաթնամթերքի՝ 0.1%, կենդանական և բուսական յուղերի՝ 0.1%, այլ մթերքի՝ 0.2%, շաքարավազի 0.3% գնաճ, իսկ սուրճի, թեյի, կակաոյի ապրանքախմբում պահպանվել է գների նախորդ ամսվա մակարդակը: Մսամթերքի ապրանքախմբում գների ընդհանուր մակարդակը նույնպես մնացել է անփոփոխ:

Share