Բաժին. Տնտեսական

Դեկտեմբերին դոլարն արժևորվել է. միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482.9 դրամ

Նախատոնական դեկտեմբերին, նոյեմբերի համեմատ, մեր երկրի սպառողական և արտարժույթի շուկաներում արձանագրվել է գների և ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի հաշվարկային փոխարժեքի՝ համապատասխանաբար 1.7% և 0.6% հավելաճ (ԱՄՆ դոլարն արժևորվել է):

Ինչպես վկայում են պաշտոնական վիճակագրական տվյալները՝ 2015թ. դեկտեմբերին, 2014թ. դեկտեմբերի համեմատ, սպառողական գների ընդհանուր մակարդակի 0.1% նվազումն ուղեկցվել է հաշվարկային փոխարժեքի 4.2% հավելաճով: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածում սպառողական գները և հաշվարկային փոխարժեքն աճել են համապատասխանաբար 4.6% և 14.4%-ով:

Արդյունքում, 2015թ. դեկտեմբերին ԱՄՆ դոլարի նկատմամբ հայկական դրամի միջին հաշվարկային փոխարժեքը կազմել է 482.9 դրամ, ինչը գերազանցել է 2014թ. դեկտեմբերի համապատասխան ցուցանիշը 4.2%-ով (463.5 դրամ):

Share