Բաժին. Տնտեսական

Որո՞նք են ապրելու և բիզնես սկսելու համար ամենալավ քաղաքները

Երբ սկսում ես մտածել օտար քաղաքում ապրելու մասին, ապա առաջին հերթին ուսումնասիրում ես տվյալ քաղաքի զարգացվածությունը, բնակչությունը, ենթակառուցվածքները, աշխատանքի շուկան, բնակչության եկամուտները և, իհարկե, հեռանկարները: Տնտեսական աճը, անշարժ գույքի շուկայի զարգացումները և ժամանցի կազմակերպման հնարավորությունները ևս կարևոր դեր են խաղում: Իսկ եթե տեղափոխվելու հետ մեկտեղ ցանկություն կա սկսելու բիզնես, ապա անհրաժեշտ է դիտարկել նաև ներդրումային միջավայրը, հարկային դաշտը և մի շարք այլ գործոններ:

Ստորև ներկայացնում ենք 2016 թվականի ամենահեռանկարային և ամենագրավիչ 5 քաղաքները, որտեղ կարելի է սկսել նոր կյանք և նոր բիզնես:

5 Շանհայ, Չինաստան / Շանհայն աշխարհի 6-րդ ամենագլոբալիզացված քաղաքն է, որը վերջին տարիների ընթացքում վերածվել է գլոբալ ֆինանսական կենտրոնի: Այստեղ հաջող բիզնես սկսելու և ներդրումներ կատարելու համար կան գրեթե բոլոր պայմանները: Որպես չինական բիզնեսի կենտրոն՝ Շանհայը զարգանում է արագ տեմպերով: Աշխատանքի և ժամանցի համար ևս Շանհայում կարելի է գտնել համապատասխան գրավիչ առաջարկ:

4 Դուբայ, ԱՄԷ / Դուբայը ժամանակին համընթաց զարգացող քաղաք է, որտեղ առաջընթաց է գրանցվում բիզնեսի գրեթե բոլոր ուղղություններով: Քաղաքի բնակչության բարեկեցության մակարդակը բավականին բարձր է: Այստեղ եկամտաբեր է ինչպես երկարաժամկետ ներդրումներ կատարելը, այնպես էլ բիզնես սկսելը: Հետաքրքրությունների և ժամանացի համար Դուբայում ևս կարելի է գտնել գրավիչ առաջարկներ:

3 Կուալա Լումպուր, Մալայզիա / Վերջին տարիներին Կուալա Լումպուրը դարձել է օտարերկրյա ուղղակի ներդրումների համար ամենագրավիչ քաղաքներից մեկը: Այստեղ շատ լավ զարգացած է առաջողապահության ոլորտը, ինչպես նաև կրթական համակարգը: Ենթակառուցվածքների զարգացման տեմպերով քաղաքն աշխարհում առաջատար դիրքերում է: Կուալա Լումպուրում բնակչության եկամուտները բարձր են, աշխատանքի շուկան առաջարկների տեսանկյունից հագեցած:

2 Յոհաննեսբուրգ, Հարավային Աֆրիկա /Յոհաննեսբուրգը հաճախ անվանում են աֆրիկյան բիզնես կենտրոն, որտեղ կենտրոնացված են երկրի խոշոր ընկերությունները: Այստեղ առավել զարգացած է անշարժ գույքի շուկան, որտեղ իրականացնելով ներդրումներ՝ կարելի է աշխատել մեծ գումարներ: Առողջապահության և կրթության ոլորտները ևս առանձնանում են իրենց բարձր զարգացվածությամբ:

1 Մումբայ, Հնդկաստան / Մումբայը համարվում է ոչ միայն Հնդկաստանի ֆինանսական կենտրոնն, այլև Ասիայի տնտեսական կենտրոնը: Մումբայում իրենց ներկայացուցչություններն ունեն մի շարք միջազգային ընկերություններ: Այստեղ արագ տեմպերով զարգանում են ենթակառուցվածքները: Կրթության ոլորտը ևս գտնվում է բարձր մակարդակում: Մումբայն առանձնանում է նաև համեմատաբար ցածր գներով, ինչը քաղաքը դարձնում է գրավիչ գնումների տեսանկյունից:

Share