Տնտեսական | 20:46 18/01/16

Ո՞ր երկրներում են ամենաբարձր աշխատավարձերը

Եթե ցանկանում եք ստանալ բարձր աշխատավարձ, ապա տեղափոխվեք Լյուքսեմբուրգ՝ Եվրոպայի ամենափոքր երկիրը: Այստեղ ամենաբարձր աշխատավարձերն են: Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը, ուսումնասիրելով և համադրելով միջին աշխատավարձի ցուցանիշները բազմաթիվ երկրներում, կազմել և հրապարակել է ամենաբարձր միջին աշխատավարձով 10 երկրների վարկանիշը: Այն գլխավորում են Լյուքսեմբուրգը, ԱՄՆ-ն և Շվեյցարիան:

Վարկանիշը ներկայացնում ենք ստորև.

1. Լյուքսեմբուրգ, տարեկան միջին աշխատավարձը՝ $61.511 ԱՄՆ

2. ԱՄՆ, տարեկան միջին աշխատավարձը՝ $57.139 ԱՄՆ

3. Շվեյցարիա, տարեկան միջին աշխատավարձը՝ $57.082 ԱՄՆ

4. Իռլանդիա, տարեկան միջին աշխատավարձը՝ $53.286 ԱՄՆ

5. Նորվեգիա, տարեկան միջին աշխատավարձը՝ $51.718 ԱՄՆ

6. Ավստրալիա, տարեկան միջին աշխատավարձը՝ $51.148 ԱՄՆ

7. Նիդերլանդներ, տարեկան միջին աշխատավարձը՝ $51.003 ԱՄՆ

8. Դանիա, տարեկան միջին աշխատավարձը՝ $49.589 ԱՄՆ

9. Կանադա, տարեկան միջին աշխատավարձը՝ $48.164 ԱՄՆ

10. Բելգիա, տարեկան միջին աշխատավարձը՝ $48.093 ԱՄՆ