Բաժին. Տնտեսական

Davos 2016. Ի՞նչ են կանխատեսում աշխարհի առաջնորդները

Գեոքաղաքական անկայունություն և ֆոնդային բորսաների անկում. 2016 թվականի սկիզբն ու տնտեսական զարգացման նախադրյալներն այնքան էլ հուսադրող չեն, և դժվար է ասել՝ ի՞նչ է սպասվում 2016 թվականի ընթացքում: Այս հարցին փորձել են պատասխանել և իրենց կանխատեսումները ներկայացնել աշխարհի առաջնորդներն ու առաջատար վերլուծաբանները՝ Դավոսում կայացած համաժողովի շրջանակում: «Բիզնես 24»-ը առանձնացրել է դրանցից գլխավորները.

Չինաստանի տնտեսության աճի տեմպերի անկումը կշարունակվի, և դա կլինի ոչ այնքան սահում: Իր տնտեսությամբ աշխարհի երկրորդ խոշոր երկիրը կբախվի տնտեսության անկանոն տատանումների հետ:

2016 թվականը կարող է Կիրոսի համար լինել շրջադարձային: Թուրքիա-Կիպրոս հակամարտությունը կարող է ստանալ լուծում, ինչը իր ազդեցությունը կթողնի ինչպես տարածաշրջանի երկրների, այնպես էլ համաշխարհային տնտեսական հարաբերությունների վրա:

Եվրոպայում փախստականների ճգնաժամը կշարունակի խորանալ, իսկ պայքարը այդ ճգնաժամի դեմ առավել կընդլայնվի:

Վերականգնվող էներգիայի արժեքը կնվազի՝ առաջին հերթին պայմանավորված ոլորտի կտրուկ զարգացմամբ, և չի բացառվում, որ գնային անկումը լինի այնքան, որ վերականգնվող էներգետիկան ապահովի ամենաէժան էլեկտրաէներգիան ամբողջ աշխարհում:

Նավթի գինը կրկին կբարձրանա, և դրան «չի խանգարի» նավթի արդյունահանման ծավալների շարունակական աճը:

Աշխարհը շարժվում է դեպի լավը, և մի շարք ոլորտներում գրանցված հաջողություններն ու նորամուծություններն թույլ են տալիս աշխարհը փոխել դեպի դրականն ու լավը:

Հիշեցնենք, որ հունվարի 20-ից 23-ը Շվեյցարիայի Դավոս քաղաքում կայացել է Համաշխարհային Տնտեսական ֆորումի տարեկան համաժողովը, որի գլխավոր թեման էր՝ «Չորրորդ արդյունաբերական հեղափոխություն»:

Share