Բաժին. Տնտեսական

«Չափավոր» ֆինանսական օգնություն արտերկրից. 2015թ.-ին տրանսֆերտները կրճատվել են 37%-ով

2015 թվականին արտերկրից Հայաստան փոխանցվող արտաքին մասնավոր տրանսֆերտները նվազել են շուրջ 37%-ով, ինչը հիմնականում պայմանավորվել է Ռուսաստանից փոխանցվող տրանսֆերտների կրճատմամբ: Այսպիսին է Էկոնոմիկայի նախարարության գնահատականը:

Ըստ ներկայացված տվյալների՝ միայն Ռուսաստանի Դաշնությունից ստացված տրանսֆերտների ծավալը նվազել է 43%-ով:

Հարկ է նշել, որ մասնավոր  տրանսֆերտների անկումը առաջին հերթին ազդեցություն է թողել առևտրի վրա:

Վիճակագրական տվյալները փաստում են, որ 2015 թվականին մեր երկրում առևտրի ընդհանուր շրջանառությունը կազմել է 2 տրիլիոն 4 մլրդ 282,26 մլն ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշը կրճատվել է 8%-ով: Տարեկան կտրվածքով առևրի շրջանառության ծավալի անկում գրանցվել է բոլոր ամիսներին, իսկ առավել մեծ անկում գրանցվել է հոկտեմբերին՝ մոտ 12%:

Նշենք նաև, որ մեր երկրում տրանսֆերտները կազմւմ են տնային տնտեսությունների եկամուտների ավելի քան 10%-ը: Դրամային եկամոիտների կեսը կազմում են եկամուտները վարձու աշխատանքից,  իսկ կենսաթոշակները և նպաստները՝ մոտ 15%-ը:

Share